Դուսայում կայացավ Golden Palm միջազգային փառատոնը

Նոյեմբերի 16-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում կայացավ «Golden Palm» միջազգային մրցույթ-փառատոնը, որտեղ Հայաստանը, «Կամուրջ մշակութային կենտրոնի» նախաձեռնությամբ, ներկայացրել է պարային 3 համույթ: Փառատոնին մասնակցել է 18 երկիր:Ժյուրիի կազմում եղել են բոլոր երկրները ներկայացնող մասնագետներ: Փառատոնը բաղկացած է եղել երեք մասից՝ պար, երգ և դեֆիլե: